Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ի՞նչ է եղել որ

Ի՞նչ է եղել որ
16.12.2012 | 19:24

Ես Զուրաբյան-Օսկանյան զրույցի ձայնագրությունը չեմ լսել, անկեղծ ասած, ինձ չեն էլ հետաքրքրում «քաղաքական» կոչվող էժան տրյուկները մի տեղ, որտեղ չկա իրական քաղաքականություն: Պարզապես, շատերի հիշողությունը թարմացնելու համար նշեմ, որ, եթե սրանից երկու-երեք տարի առաջ որևէ շարքային ընդդիմադիր քաղաքացի Հյուսիսային պողոտայում կամ Սարյանի արձանին հարակից տարածքում Վարդան Օսկանյանին տեսնելիս մոտենար ու բարևեր, խիստ կանխատեսելի էր, թե ՀԱԿ ընդդիմադիր ակտիվը նրան ինչ օրը կգցեր: Դե, իսկ ոմանց դեպքում ամեն ինչ նորմալ է, ի՞նչ է եղել որ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 8261

Մեկնաբանություններ